երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

Մոսկվան կտրականապես անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանի և նրան  հարևան պետությունների տարածքում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

««Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Աֆղանստանի և նրան հարակից պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը՝ ինչ պատրվակով էլ դա արվի», - ասել է Լավրովը Աֆղանստանի հարցով Մոսկվայի ձևաչափով հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունների մեկնարկին։

Նրա խոսքով՝  նման ներկայությունը հղի է ապակայունացմամբ։

 

  • Կիսվել: