երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանի հետ։

Այս տեսակետը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների այն պնդմանը, թե ԹՐԻՓՓ նախագծի իրականացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են մեկից ավելի երաշխավորներ։

«Տպավորություն չստեղծվի, թե ընդդիմությունը, երաշխավորների անհրաժեշտության մասին խոսելով, փորձում է լավարկել ԹՐԻՓՓ նախագիծը կամ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանն արտաքին ազդեցության կախման մեջ վերադարձնելու միակ տարբերակը ԹՐԻՓՓ-ի և խաղաղության գործընթացի վիժեցումն է։ Մենք հասկանում ենք, թե ընդդիմությունն ինչի է ուզում հասնել։ Այս հարցերի վերաբերյալ ընդդիմության դիտարկումներն ու մեկնաբանությունները պարզապես ծխածածկույթ է այն ամենի համար, ինչը ցանկանում են իրագործել։ Նրանք ցանկանում են վիժեցնել Հայաստանի անկախությունը, մենք դա թույլ չենք տալու»,- ասել է իշխող ուժի ներկայացուցիչը։

 

  • Կիսվել: