ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմությունն ունի 3 նպատակ՝ իշխանափոխություն, տալ միջանցք Բաքվին և ՀՀ-ն մտցնել Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Ընդդիմությունն ունի 3 նպատակ՝ իշխանափոխություն, տալ միջանցք Բաքվին և ՀՀ-ն մտցնել Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը արդեն որերորդ անգամ խոսում է, թե իբր ՀՀ իշխանությունները Հայաստանը տանում են ուկրաինացման սցենարով, Հայաստանը Ուկրաինա են սարքում, Հայաստանին Ուկրաինայի ճակատագիրն է սպասում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Այնուհետեւ իր խոսքն ուղղելով ընդդիմությանը, Ալեքսանյանը հայտարարեց. «Հայտարարեք այն մասին, թե որն է Հայաստանի ձեր պատկերացրած տարածքային ամբողջականությունը: Պարզ  հայտարարեք, թե քանի հազար քառակուսի կմ է Հայաստանի Հանրապետությունը:

Երկրորդը, երբ 2021-ից  սկսած մեզ պարբերաբար մեղադրում էինք, թե ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջանցք տալ: Մենք ասում էին՝ ոչ մի պարագայում իշխանությունը  չի պատրաստվում միջանցք տալ, հակառակը, դա ընդդիմության նախընտրական թեզն է, որով ուզում է հաճոյանալ այն մարդկանց, որոնք կարող են իրեն բերել  իշխանության»:

Անդրադառնալով ընդդիմության գործելաճին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց՝ ՀՀ ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական, ունի երեք նպատակ՝ Հայաստանում հասնել հակասահմանադրական իշխանափոխության, ինչի մասին խոսել է Իշխան Սաղաթելյանը, երկրորդ՝ տալ միջանցք Ադրբեջանին, ինչի մասին հայտարարել է Շարմազանովը եւ երրորդ՝ Հայաստանը մտցնել Միութենական պետության մեջ:

  • Կիսվել: