երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմության վարկանիշն ընկել է. «Հայաստան» դաշինքի առաջնորդ

Ընդդիմության վարկանիշն ընկել է. «Հայաստան» դաշինքի առաջնորդ

Անկասկած, նաեւ ընդդիմության վարկանիշն է ընկել։ Այս մասին, այսօր տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուղղակի մենք հույս ունենք, որ մեր վարկանիշը վերականգնվող վարկանիշ է, եթե խոսում ենք ընդդիմության մասին որպես մի ընդհանրություն, իսկ իշխանության վարկանիշը այսպիսի տեմպերով անկման պարագայում չվերականգնվող անկում է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք այստեղ աջանորդների խնդիրը չէ՞, երկրորդ նախագահն ասաց.

«Ես միայն կողջունեմ, եթե Հայաստանում ձեւավորվի եւս քաղաքական ընդդիմադիր հստակ կեցվածք ունեցող ուժեր, որոնք ի վիճակի կլինեն այս պահին ժողովրդին կազմակերպել եւ փողոց հանել։ Եթե որեւէ մեկի մոտ դա ստացվի, քան մեր մոտ, ավելի լավ, պատրաստ ենք կանգնել իրենց կողքին, պատրաստ ենք աջակցել բոլոր հնարավորություններով»։

  • Կիսվել: