շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, հաջորդը՝ մարտի երեքին

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, հաջորդը՝ մարտի երեքին

 Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությամբ Հարդութն ու Շուշին հետ չես բերի, մեր կորցրած տղերքին հետ չես բերելու, դու պետք է հեռանաս եւ վերջ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ներողություն հայտնելուն, ասաց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այսօր իրենք երթ չեն արել, որովհետեւ չպետք է տրվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին. «Մենք գնալով շատանում ենք, ավելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին կհեռացնենք:

Գիշերում ենք այս հրպարակում, պետք է պինդ պահենք այս խրամատը: Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը: Նիկոլը գոյություն չունի եւ վերջ:

Չորեքշաբթի այս շենքում տեղի ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայան խորհրդարան: Այդ օրը, այդ ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ: Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»:

Սաղաթելյանն առաջարկեց երթով շարժվել դեպի նախագահի նստավայր եւ աջակցություն հայտնել ՀՀ նախագահին:

Ի դեպ՝ երթը քիչ առաջ ավարտվեց։

 

  • Կիսվել: