շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ընդդիմության բողոքի ակցիան չեղարկվել է Վրաստանում ողբերգության պատճառով

Ընդդիմության բողոքի ակցիան չեղարկվել է Վրաստանում ողբերգության պատճառով

Վրաստանի ընդդիմությունը չեղարկել է այսօր խորհրդարանի շենքի մատույցներում նախանշված բողոքի ակցիան: Այս մասին սոցցանցում հայտնել է ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն:

«Ժամեր առաջ տեղի է ունեցել մեծ ողբերգություն: Ակակի Ծերեթելի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի զոհ է դարձել 6 մարդ, այդ թվում՝ 4 անչափահաս երեխա: Նախևառաջ, ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Մենք բոլորս ցնցված ենք այս ողբերգությունից: Ցավակցում ենք ընտանիքի անդամներին ու ամբողջ Վրաստանին: Ինչպես գիտեք, այսօր նախանշված էր բողոքի ակցիա, սակայն տեղի ունեցածի պատճառով չեղարկում ենք ցույցի անցկացումը»:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ հրդեհի զոհ են դարձել ընտանիքի մայրն ու նրա չորս երեխաները: Հայտնի է նաև, որ կինը հղի է եղել: Մահացել է ևս մեկ կին, որը լավ ճանաչել է ընտանիքին:

  • Կիսվել: