ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ընդդիմադիրները կշարունակեն փակ պահել ԱԺ մուտքերը․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիրները կշարունակեն փակ պահել ԱԺ մուտքերը․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիրները կշարունակեն փակ պահել  ԱԺ մուտքերը, այնքան ժամանակ քանի դեռ քաղաքական մեծամասնությունը գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նրա փոխանցմամբ՝ ողջ գիշեր քաղաքացիները արգելափակած են պահել խորհրդարանի շենքի մուտքերը, գիշերը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում անցել է խաղաղ, առանց միջադեպերի: Վաղ առավոտից մարդիկ սկսել են մաքրել փողոցները՝ պատրաստվելով այսօր ժամը 16:00 կայանալիք հանրահավաքին:

Այսօր ևս ողջ օրվա ընթացքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են լինելու:

«ԱԺ-ն կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի օրակարգով: Մենք պինդ ենք, ամուր ենք, անկոտրում ենք: հոգնել չկա, հետքայլ չկա, մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: