երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում

«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում՝ երեկ երեկոյան տեղադրված վրաններում:

Վաղ առավոտյան Վազգեն Մանուկյանը եկել է Բաղրամյան պողոտա, վստահեցրել՝ գիշերը որևէ սադրանք չի եղել: Նա նշել է, որ սպասելու են ԱԺ խորհրդի նիստին, որը պետք է բավարարի խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջը: Մանուկյանն ասել է, որ օրվա ընթացքում նաև երթեր են նախատեսված: 

Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ընդդիմության կողմնակիցները երթով շարժվել են դեպի Ազգային ժողով: Ընդդիմության վարչապետի թեկնածուն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ: Վազգեն Մանուկյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ նրա հրաժարականը: 

 

  • Կիսվել: