ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

 

Հոկտեմբերի 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում`

 

Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29°C (2016թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.2°C (1970թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.8°C

  • Կիսվել: