չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է եւ խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։

Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։ Դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կարող է զսպել այդ ռիսկը եւ կիրառել է Հայաստանի համար աննախադեպ՝ 2 մլրդ դրամի չափով գրավ։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ գլխավոր դատախազությունը։ Փաստաբանական թիմը գտնում է, որ Վճռաբեկը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը, այն պետք է թողնի առանց քննության, որովհետեւ օրենքը  դատախազությանը իրավունք չի վերապահել վճռաբեկ բողոք բերել խափանման միջոցների հետ կապված որոշումների դեմ։

Վերջին շրջանում շատ է շահարկվում նաեւ Վարչական դատարանի՝ երկրում առկա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու մասին որոշումը։ Դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցի ապահովման միջնորդությունը, թույլ տալով, որ համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը շարունակի մնալ հիվանդանուցում։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Քոչարյանին հիվանդանոցում պահելու հայցապահանջի մեջ չի նշվել, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Ներկայացված հայցը եւ հայցի ապահովման միջոցը վերաբերվել են այն խնդրին, որ համավարակի պայմաններում Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք, հաշվի առնելով նրա՝ ռիսկային խմբում գտնվելու փաստը»։

  • Կիսվել: