երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վստահություն կա, որ նախագահը կստորագրի. Մակունց

Վստահություն կա, որ նախագահը կստորագրի. Մակունց

Իհարկե, պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցը նշեց. «Այո, կա այդ վստահությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը քվեարկության դնելու մասին որոշումը:

  • Կիսվել: