Վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս իրավիճակից. Լուկաշենկո
ԵԱՏՄ Բարձագույն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանն ապրում է դժվարին փուլ:
«Բոլորս գիտենք, որ Հայաստանն ապրում է ոչ սովորական ժամանակներ: Թույլ տվեք բոլորիս անունից ձեզ հաջողություններ մաղթել այս ոչ սովորական պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այդ իրավիճակից»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ առանց այդ էլ խնդիրներ կան միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանը նաև այլ խնդիրներ ունի: