Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Արամ Սարգսյան
Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել․ Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Իհարկե ճիշտ եւ օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը եւ, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: Ու Հայաստանը բացառություն չէ:
Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարեւոր ծրագրեր մշակելու եւ իրացնելու: Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»: