չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Վրաստանի նախագահը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Վրաստանի նախագահը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Զուրաբիշվիլին, մասնավորապես, գրել է. ՛՛Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը և կոչ եմ անում վերսկսել բանակցային գործընթացը: Երկարատև խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար՛՛:

  • Կիսվել: