ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
«ԳԱԶԵԼ»-ի վթարի հետևանքով վիրավորներից 2-ը հիմա վիրահատվում են, 3-ի վիճակը ծայրահեղծանր է․ ԱՆ

«ԳԱԶԵԼ»-ի վթարի հետևանքով վիրավորներից 2-ը հիմա վիրահատվում են, 3-ի վիճակը ծայրահեղծանր է․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հաղորդում  Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին։ 

Ըստ այդմ՝ 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Նշենք, որ այս պատահարից 5 մարդ է զոհվել։

  • Կիսվել: