երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում

Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում

Փոխվարչապետի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։

Կառավարության հրաժարականից հետո  Վիկտորյա Այդինյանը զբաղեցնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նշենք՝ Այդինյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 29-ին Երևանում։

Կրթություն

2012-2016 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բակալավրի որակավորում (գերազանցության դիպլոմ)

2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիր, ուղղությունը՝ հանրային քաղաքականություն և զարգացում (գերազանցության դիպլոմ)

2024-2025 թթ. – Օքսֆորդի համալսարան, Բլավատնիկի կառավարման դպրոց, Հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագիր

2024-2025 թթ. – Սթենֆորդի համալսարան, Բիզնեսի դպրոց, «Լիդ» առաջնորդության ու փոփոխության կառավարման մասնագիտական ծրագիր Աշխատանքային գործունեություն

2016-2017 թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող երիտասարդների զորեղացման, համայնքային զարգացման ու հակակոռուպցիոն կրթության ծրագրերում դասընթացների համակարգող

2017 թ. – ԵՄ և ԵԽ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ու «Քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զորեղացում. ապահովելով Հայաստանում ակադեմիական բարեվարքության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի համակարգման ու հաղորդակցության պատասխանատու

2017 թ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, հետազոտող

2017-2018 թթ. – «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, հետազոտող վերլուծաբան

2018-2020 թթ. – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական 2021 թ. – Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ազգային փորձագետ

2021 թ. – «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հանրային կառավարման ծրագրերի համակարգող

2021-2023 թթ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական, ապա՝ նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով

2022-2023 թթ. – «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամ, Հանրային կառավարման բարեփոխումների ինստիտուցիոնալ արդիականացման ուղղության համակարգող, ապա՝ թիմի ղեկավար

2023 թ. մարտի 28-ից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

2025 թ․ սեպտեմբերից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար։

  • Կիսվել: