Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ԱԱԾ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:
Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: