կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերջին կրակոցների արդյունքում Արեւմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն լինի. Քոչարյան

Վերջին կրակոցների արդյունքում Արեւմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն լինի. Քոչարյան

Եթե կրակոց կա սահմանին, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրակոցները ոչ մի հարց չեն լուծում, ընդամենը կրակոցներ են:

Էսկալացիայի վտանգի մասին խոսելով, նա ասաց. «Դուք ասում եք՝ վաղը կարո՞ղ է պատերազմ լինի: Ասենք, դուք պատկերացնո՞ւմ էիք, որ Իսրայելը կհրթիռակոծի Իրանի հյուպատոսություն շենքը Սիրիայում: Եթե կծավալվի պատերազմ, մենք էլ կպաշտպանենք մեր սահմանները: Հիմա չի ծավալվում, եթե ծավալվի ուրիշ ռեժիմ է գտնվում մեր երկիրը, եթե չի ծավալվում, այլ ռեժիմում է»:

 

Հարցին՝ որքանով է հնարավոր , որ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այս կրակոցների արդյունքում՝ չէ, քառօրյա պատերազմի, 44–օրյայի ընթացքում, դրանից առաջ ու հետո որևէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ:  Վերջին հաշվով իրավական որոշումները կարող են անտեսվել բայց ինչ-որ պահի դրանք շատ լավ աշխատում են, եթե դու կարողանում ես օգտվել այդ իրավական միջամտությունից»:

  • Կիսվել: