շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Վերջին հաշվով գրոհը կասեցվեց, մեր դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ. Լևոն Շիրինյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ (տեսանյութ)

Վերջին հաշվով գրոհը կասեցվեց, մեր դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ. Լևոն Շիրինյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, և շատ լավ տպավորություն եմ ստացել: Ափսոս, որ ընտրությունների արդյունքներով ձեր դաշինքը չհաղթահարեց շեմը, բայց ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ միշտ, միևնույն է, անկանխատեսելի են, եթե, իհարկե, ժողովրդավարական և ազատ ընտրություններ են: Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար:

Լևոն Շիրինյան - Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին:

 

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: