ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էինք գնալ փոխզիջման. Պուտինը` ԼՂ մասին

Վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էինք գնալ փոխզիջման. Պուտինը` ԼՂ մասին

Վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էինք գնալ փոխզիջման։ Մենք առաջարկում էինք վերադարձնել 5 շրջանը, պահել 2-ը և կապը ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև։ Բայց մեր գործընկերները ասում էին, որ դա անվտանգության ռիսկեր կստեղծի։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

"Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այն, նույնիսկ Հայաստանը, թեև դա տարօրինակ է",-ասել է Պուտինը։։

"2020թ. ռազմական գործողությունների օրերին կրկին առաջարկ եմ արել մեր գործընկերներին։ Համաձայնություն կայացավ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կկանգնի։ Երևանից լսեցի ոչ, թող նաև դուրս գան ԼՂ-ի հատվածից, այլապես շարունակելու են պայքարել",-նշեց ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը նաև նշեց, որ 2022թ. Պրահայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս․ "Ես դրա մասին իմացել եմ լրատվականներից"։

  • Կիսվել: