կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան. Փաշինյան

Վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան. Փաշինյան

Իրականում մեր պատմությունը առնվազն մի X պահից ճշգրիտ կրկնել է հետևյալը, որ մենք ունեցել ենք անվտանգության սպառնալիքներ, և մենք անընդհատ ուրիշ ուժ բերել ենք մեզ սպառնացող ուրիշ ուժի դեմն առնելու համար: Այս մասին այսօր ՛՛Ընտանեկան փոդքասթի՛՛ ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասավորապես, նշեց.  ՛՛Եղել է a ուժ, որը սպառնում է մեզ, ու այստեղ b ուժն է, որին կանչում ենք այդ սպառնալիքի դեմն առնելու համար:  Սովորաբար հաջորդ պահին լինում է հակառակը, b ուժն է մեզ սկսում սպառնալ  ու մենք a ուժին ենք հրավիրում այդ սպառնալիքի դեմն առնելու համար: Արդյունքում ի՞նչ է տեղի ունենում. a  և b ուժերը միմյանց հետ գործարքի են գալիս, ու մենք այլևս կանչելու որևէ մեկին չենք ունենում, որ մեր խնդիրը լուծի: Հետևաբար, մենք այս մոդելին ծանոթ ենք վերջին 30 տարվա ընթացքում, բայց դա հարյուրամյակներով գործած մոդել է՛՛:

Անվտանգության այն մոդելը, որը մենք ունեցել ենք, ըստ վարչապետի՝ պետականության կորստի պատճառ է դարձել:

՛՛Անվտանգության մեր մոդելը ՀԱՊԿ-ն է, այս վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան: Սա շատ վառ օրինակ է, բայց սա անընդհատ է տեղի ունեցել պատմության ընթացքում՛՛,-նշեց վարչաապետը:

Նա ընդգծց, որ երբ անվտանգության բոլոր միջոցները հիմնված են միայն կոշտ մեխանիզմների վրա, դա նշանակում է, որ անվտանգությունը լիարժեք չէ կամ կախված է այլ ուժերի կամքից։

՛՛Այդ է պատճառը, որ անվտանգության համար այսպես կոչված ՛՛փափուկ՛՛ գործիքներ նաև պետք է կիրառել, որովհետև, երբ առաջինը կոշտ գործիքն է, երկրորդը կոշտ գործիքն է, երրորդը կոշտ գործիքն է, սա նշանակում է՝ դու անվտանգություն չունես, կամ քո անվտանգությունը ուրիշի գրպանում է՛՛,-ազաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: