չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. ՀՀ վարչապետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. ՀՀ վարչապետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

 

Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: