Վերջապես արդարությունը հաղթեց․Քոչարյան
ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։ Շնորհակալություն Ձեզ», - նշել է նա։