շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վենետիկի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնել Հայսատանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Վենետիկի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնել Հայսատանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում անրադարձ է կատարվում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«2019 թվականի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես նախկինի պես մտահոգված եմ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված բաց հակամարտությամբ։ Ես կիսում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այդ կապակցությամբ։ Ես կցանկանայի հիշեցնել 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ձեւակերպված առաջարկություններն այն մասին, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ թոշակի անցնելու ցանկացած համակարգ պետք է լինի իսկապես կամավոր, բացառի դատավորների վրա որեւէ չարդարացված քաղաքական կամ անձնական ճնշում եւ չազդի քննվող գործերի արդյունքի վրա: Վերջին հրապարակային հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին եւ չեն նպաստի իրավիճակի դեէսկալացմանը: Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև։ Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել այս տագնապալի իրավիճակը ՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ օրերս նմանատիպ հայրարարությամբ հանդես եկան նաև Եվրապայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները։ Նրանք ևս մտահոգություն հայտնեցին ՍԴ-ի և կառավարության միջև ստեղծված իրավիճակով և կոչ արեցին քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: