շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Ես հաղթանակն ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի առաջին պատերազմից հետո հաղթանակը չամրագրվեց։

«Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Ես չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ։ Եվ դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,- նշեց նա։

Ըստ նրա՝ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր ստորագրել, քան դրանից հետո՝ ամբողջ 23 տարիների ընթացքում։

  • Կիսվել: