կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Վայք-Սիսիան ճանապարհին մեքենա է ընկել ձորը․ վարորդի վիճակը ծանր է

Վայք-Սիսիան ճանապարհին մեքենա է ընկել ձորը․ վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ):

Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

  • Կիսվել: