Վարկած է տարածվում, որ իմ դեմ hшրձшկnւմը պայմանավորված է Զելենսկու թելադրանքով․ Թևանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
Տարածվում է այն հիմնական վարկածը, որ այս հարձակումը իմ դեմ պայմանավորված է Զելենսկու թելադրանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Լրատվական միջոցներում արդեն իսկ տարածվում է այն հիմնական վարկածը, որ այս հարձակումը մեր դեմ և մասնավորապես իմ դեմ այդ հնչեցրած լկտի մեղադրանքը պայմանավորված է Զելենսկու թելադրանքով։
Ինչպես հայտնի է՝ տխրահռչակ Զելենսկին, որը ավերակների է վերածել Ուկրաինան և իր երկիրը դարձրել է մանրադրամ դրսի ուժերի ձեռքում, Երևանյան այցի ժամանակ ըստ տարածված տեղեկությունների խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողությունը անելու, որովհետև, ինչպես հայտնի է, Մայր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը այցելել էր Դոնբաս։ Մենք հումանիտար այց էինք կատարել և այնտեղի հայկական համայնքի հրավերով էր դա տեղի ունեցել, և այդ այցը Ուկրաինայում շատ ծանր էին տարել, բայց մենք ա՝ համարում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը և բ՝ ամենակարևորը, մենք գիտենք, որ այնտեղ հսկայական հայ համայնք կա։
Նիկոլ Փաշինյանը Զելենսկու հրահանգները կատարող պետություն է սարքել, այսինքն՝ տեղի է ունենում Հայաստանի ուկրաինացում։ Դա չի կարելի թույլ տալ»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։



