երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վարդան Օսկանյանը չի ներկայանալու քննիչ հանձնաժողով, կարելի է քննարկել ներկայանալուց հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ. Ալեքսանյան

Վարդան Օսկանյանը չի ներկայանալու քննիչ հանձնաժողով, կարելի է քննարկել ներկայանալուց հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ. Ալեքսանյան

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ քննիչ հանձնաժողով և պատասխանել բանակցային պրոցեսի մասին հարցերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

՛՛Նախ ասեմ, որ Օսկանյանին հրավիրելու նախաձեռնությունը իմն էր, քննիչ հանձնաժողովում բանակցային գործընթացի մասով անհրաժեշտ փաստաթղթերի և հրավիրյալների ցուցակի կազմման և դա հանձնաժողովին՝ քննարկման ներկայացնելու պարտականությունը վստահված է ինձ։

Առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ՝ առաջարկել եմ նախ ուսումնասիրել բոլոր բանակցային փաթեթները և հրավիրել այդ փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին և հեղինակություն վայելող փորձագետների։ Սա շատ ընդհանրական եմ ներկայացնում եղելությունը՝ խուսափելով հրապարակման ենթակա չհանդիսացող դետալներից։

Հիմա, եթե Հայաստանի Հանրապետությունում նախարար կամ թեկուզ նախագահ եղած մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է արհամարհել առաջնային մանդատի կրող ԱԺ-ում սահմանադրի սահմանած իրավունքով կազմված հանձնաժողովի հրավերը, ապա միանշանակ է, որ այդ մեկը փախչում է հենց սահմանադրին հաշվետու լինելուց, իսկ դա երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել։

Կարծում եմ՝ պետք է հնարավորինս շուտ մտածել հստակ իրավական մեխանիզմներով նմանօրինակ անպատասխանատու վարքագիծը կանխելու մասին։ Անձամբ իմ կարծիքով՝ ընդհուպ մինչև կարելի է քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժավողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ։

  • Կիսվել: