շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարչապետը Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետը Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանն Ալֆրեդ Քոչարյանին և Անի Արևշատյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանին 2021 թվականի մարտի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

2. Ալֆրեդ Քոչարյանի և Անի Արևշատյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: