երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարչապետը պետք է ԱԺ֊ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակում․ Մարուքյան

Վարչապետը պետք է ԱԺ֊ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակում․ Մարուքյան

Վարչապետը պետք է ԱԺ֊ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր հայտարարության մեջ նշել էր․

«Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»: 

 

  • Կիսվել: