ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շուտով  կհանգուցալուծվի․ Նիկոլ Փաշինյան

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ շուտով կհանգուցալուծվի։

Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին չցանկացավ անդրադառնալ։ Հարցին, թե ինչպես է գնահատում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու տեղեկությունները, թե Արթուր Վանեցյանը փորձել է հեղաշրջում իրականացնել, Սարգսյանը կարճ խատասխանեց․ «Այսօր, եթե կարելի է դրա մասին չխոսեմ»։ Շորհավորելով Բանակի կազմավորման տոնի առթիվ՝ նա հեռացավ։

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նույնպես հրաժարվեց հրաժարվեց թեմային անդրադառնալ՝  նշելով, թե վարչապետը բավականին մանրամասն խոսել է այդ մասին:

 

 

  • Կիսվել: