երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարչապետը կատարյալ առողջ է․ վարչապետի աշխատակազմ

Վարչապետը կատարյալ առողջ է․ վարչապետի աշխատակազմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»,-հայտնեցին վարչությունից:

  • Կիսվել: