երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի եւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

Վարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի եւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ողջունել գեներալի այցը Հայաստան հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայկական բանակի 28-ամյա հոբելյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, ոը ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և վստահություն հայտնել, որ Լի Տաֆանելլիի այցը կնպաստի դրան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես պաշտպանության, այնպես էլ այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: