կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաև Ռուստամ Բադասյանը

Վարչապետն ԱԺ-ում կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ. հրավիրված է նաև Ռուստամ Բադասյանը

Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովում նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն:

 

Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն ամբողջ ծավալով ձեռնամուխ են եղել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործին: Անցած շաբաթ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին պատգամավոր Համազասպ Դանիելյանը տեղեկացրել էր, որ նախատեսում են՝ հունվարին բարեփոխումների նախագիծը պատրաստ լինի, այնուհետեւ 2 ամիս քննարկվի ու ընդունվի:

  • Կիսվել: