Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Արման Խոջոյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: