շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շփոթվել է․ Քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ո՛չ տնօրեն նշանակելու հարցը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շփոթվել է․ Քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ո՛չ տնօրեն նշանակելու հարցը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շփոթվել է։ Նա մասնավորապես, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ քաննարկվում է Ավինայնի՝  ԶՊՄԿ տնօրեն նշանակվելու հարցը։ Մինչդեռ կառավարության աշխատակազմից պարզաբանում են, որ իրականում քննարկվում է  Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը։
 
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշվում է պարզաբանման մեջ։

 

Նշենք, որ Ավինյանը նոր կառավարությունում տեղ չի գտել, քանի որ դեմ է եղել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում խոշոր գործարարներին ընդգրկելուն։ «Մենք պետք է հավատարիմ մնանք քաղաքականությունից բիզնեսը տարանջատելու մեր խոստումներին», - հայտարարել է Ավինյանը:

Հավելենք նաև, որ  վերջերս Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնետերերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այսպես, բաժնետոմսերի 60% - ը անցել է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերին, որոնք, իրենց հերթին այդ բաժնետոմսերի 25% - ը (ընդհանուր բաժնետոմսերի 15% - ը) նվիրել են Հայաստանի կառավարությանը։ Այս փոփոխություններն ու որոշումները անակնկալ էին ինչպես հայ հանրության, այնպես էլ ԶՊՄԿ մյուս բաժնետերերի համար։

Նշենք, որ կոմբինատի բաժնետոմսերի 12.5-ական տոկոսը պատկանում է Մհեր Պոլոսկովին եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը ՝ Կարեն Հակոբյանին: Իսկ բաժնետոմսերի 15% - ը կոմբինատի աշխատակիցների սեփականությունն է։

 
 
 
 

  • Կիսվել: