Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նոր նշանակուներ է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ՝ Հովակիմ Պողոսյանն ազատվել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Նրան փոխարինելու է Երվանդ Էլիբեկյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից էլ ազատվել է Բագրատ Բադալյանը։
Վարչապետի որոշումներից մեկով Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։