հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանեցյանը չկալանավորվեց

Վանեցյանը չկալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

՛՛Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին՛՛,-գրել է նա:

 

  • Կիսվել: