Վահան Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ապրիլի 18-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերի շուրջ։


