շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացրել է Հայաստանի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացրել է Հայաստանի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին  ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները` Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ՀՀ նախագահն ասաց Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ։

«Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասաց ՀՀ նախագահը։ 

Նա հավելեց, որ Իրաքի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավահավասարության սկզբունքները հարգելու վրա:

  • Կիսվել: