կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը Բաղդադի հայ համայնքին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը Բաղդադի հայ համայնքին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

  • Կիսվել: