երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հերոսների հիշատակին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

  • Կիսվել: