հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Բաղդասարյան

Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Բաղդասարյան

Եթե ընդդիմադիր պատգամավորները ներկա լինեն, մենք հնարավորություն կունենանք մանրամասն քննարկելու ծրագրերը, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին վերաբերող: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինչու է Կառավարության ծրագրում նշվում միայն բնակարանային խնդիրը, որովհետև մյուս բոլոր հարցերը մենք դիտում ենք հավասար հարթության վրա: Մենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին որևէ կերպ չենք լումպենացնում և առանձին սեգմենտում չենք դիտարկում»:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհուրդը շատ մանրամասն լսել է զեկույցը, թե ինչպես են ծախսվել գումարները, ի դեպ, կարող եք ծանոթանալ ցանկին, և ով հրաշք, հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Սամվել Կարապետյանը: Հիմա ուզում եք ասել, որ պարոն Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է: Պարոն Վարդևանյանը ձեզ կբացատրի, թե դա ինչ քրեաիրավական հետևանք կարող է ունենալ»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: