Դավիթ Պառավյանը՝ ՌԴ առաջնության բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Դավիթ Պառավյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոնի Ռոստովում անցկացված շախմատի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում։ Մրցաշարի հաղթող է դարձել Անդրեյ Եսիպենկոն։
Հայազգի շախմատիստը ծնվել է Մոսկվայում և շախմատով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ Նրա մարզիչներն են եղել հայտնի գրոսմայստերներ Վալերի Չեխովը և Վլադիմիր Բելովը։ 2013 թվականին նա ստացել է միջազգային վարպետի, իսկ 2017 թվականին՝ գրոսմայստերի կոչում։



