ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

«Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ»,- հայտնում է Շիրակի մարզպետարանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։

May be an image of snow and tree

May be an image of snow

 

May be an image of outdoors, tree and brick wall

՛

  • Կիսվել: