շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ուժային կառույցի հետ չի կարելի անօրեն արտահայտություններով խոսել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Ուժային կառույցի հետ չի կարելի անօրեն արտահայտություններով խոսել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Նախկինում 20 տարի ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ իրենք միշտ կաշկանդված վիճակում են եղել հեղինակությունների առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն։

Նրա խոսքով՝ ուժային կառույցի հետ չի կարելի անօրեն արտահայտություններով խոսել:

«Երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր: Ստացավ այնպիսի հարված, որը միայն ոստիկանությանը չէր. դա նաև ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանությանը միտված թիրախային հարված էր, և, կարծում եմ, լավ մտածված էր: Ուզում եմ, որ ոստիկանությունը օր առաջ դուրս գա այդ իներցիոն վիճակից»,-նշել է Քոչարյանը: 

Անդրադառնալով երեկ ոստիկանության մոտ հավաքվածների ծափերին՝ Քոչարյանն ասաց․

«Այդ ծափերը ինչի՞ն էին միտված, ոտքերը մաքրելո՞ւն: Էդ նույն հանրապետականները գիտակցո՞ւմ են՝ այդ ծափերով ի՛նչն են խրախուսում: Լուրջ խնդիր կա: Իշխանությունը, նաև մեր հանձնաժողովը իհարկե անելիք ունի»։

Նրա խոսքով՝ եթե պետք է բերման ենթարկել և արդյունքում ստանալ ապագա ոստիկանների վրա ոտքերը մաքրելու հայտարարություն, ապա ինքը չգիտի՝ ոստիկանությունն այդ դեպքում դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ:

  • Կիսվել: