կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ունենք 21 միջոցառման իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկացած պահի. Մհեր Գրիգորյանը՝ արցախցիների վիճակը մեղմացնող միջոցառումների մասին

Ունենք 21 միջոցառման իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկացած պահի. Մհեր Գրիգորյանը՝ արցախցիների վիճակը մեղմացնող միջոցառումների մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

«Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ իրավիճակներ ստեղծել»,- ասաց Աբրահամյանը: 

Մհեր Գրիգորյանն էլ պատասխանեց, որ կան նախատեսված միջոցառումներ: 

«Ունենք 21 միջոցառման իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկացած պահի: Կախված նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, այդ միջոցառումների ցանկից կընտրվի թիրախայինը: Վստահեցնում եմ՝ թե՛ ենթակառուցվածքների իմաստով, թե՛ անելիքների, բաշխվածքը հայտնի է: Ավելի կարևոր է, թե այս իրավիճակում ինչպիսին կլինեն տնտեսական հետևանքները, և ինչ ազդեցություն կունենան գների աննախադեպ մարտահրավերները, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: