ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»

Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի շքեղ նորոգված աշխատասենյակը տրամադրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ազգային ժողովում։ Սակայն նա առանձնապես ակտիվ չէ խորհրդարանական միջավայրում։ Նկատելի է, որ նախկին աշխատակազմի ղեկավարը գործընկերների հետ ջերմ հարաբերություններ չունի, հիմնականում մեկուսացած է պահում իրեն, մասնակցում է նիստերին, երբեմն ելույթ ունենում կամ հարցեր հնչեցնում, ապա արագ վերադառնում իր աշխատասենյակ։

Կարծես թե խորհրդարանական միջավայրը նրա համար այս պահին որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: