չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ․ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ․ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Այս մասին իր գրառման մեջ նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։

Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։

Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»։
 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում իր ելությում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասել էր.

«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Այսօր առավոտյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։  ԱԺ-ն էլ ձայների մեծամասնությամբ մերժել էր Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու ԼՀԿ նախագիծը։

 

  • Կիսվել: