հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ազդարարել է «Զանգեզուրի միջանցքի շուտով բացվելու» մասին

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ազդարարել է «Զանգեզուրի միջանցքի շուտով բացվելու» մասին

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն ազդարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը շուտով կբացվի»։

«Զանգեզուրի միջանցքը կմիացնի Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այդ միջանցքի բացման աշխատանքն ընթանում է արագ տեմպերով եւ մոտենում է ավարտին»,- ասել է նա TRT Haber-ի հարցազրույցում։

Շարունակելով տարածքային հավակնությունների քաղաքականությունը՝ ադրբեջանցի դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրն այն հողն է, որը 1920թ. Խորհրդային Միության ժամանակներում խլվել է մեզանից եւ հանձնվել Հայաստանին։ Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, ստեղծվել են խոչընդոտներ»։ Ասելով, որ Զանգեզուրի միջանցքով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հեռավորությունը կկրճատվի՝ հասնելով 38 կիլոմետրի, դեսպան Մամեդովն ընդգծել է, որ դա կարեւոր է նաեւ Ասիայի հետ Թուրքիայի առեւտրային հարաբերությունների համար. «Թուրքիան կապ կհաստատի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»։

Լկտի հայտարարությունները «քաղցրացնելու» համար Մամեդովն ավելացրել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարեւոր է Հայաստանի համար՝ սեփական անվտանգության տեսակետից»։

  • Կիսվել: